Բլատերը ներողություն խնդրեց Ռոնալդուին ուղղված խոսքերի համար
Սպորտ
ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերը ներողություն է խնդրել «Ռեալի» ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուին ուղղված խոսքերի համար:
Հիշեցնենք, որ Բլատերը նշել էր, որ նախապատվությունը տալիս է Մեսսիին, իսկ Ռոնալդուն շատ ժամանակ է ծախսում իր սանրվածքի համար, ինչին ի պատասխան` «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը բացատրություն էր պահանջել ՖԻՖԱ-ի նախագահից:
«Օքսֆորդում ելույթիս վերջնամասում ինձ խնդրեցին համեմատել Մեսսիին և Ռոնալդուին: Ես նշեցի, որ Մեսսիի նման որդի կցանկանար ունենալ ցանկացած մայր: Սակայն ցանկանում եմ կրկին հստակեցնել` Ռոնալդուն գտնվում է Մեսսիի հետ նույն մակարդակի վրա: Նրանք երկուսն էլ առաջատար ֆուտբոլիստներ են: Ցավում եմ, որ այս իրավիճակը նման արձագանք ստացավ. ներողություն եմ խնդրում դրա համար: Մտադիր չէի անհարգանք ցուցաբերել «Ռեալի» և նրա ֆուտբոլիստների, երկրպագուների նկատմամբ»,-նշել է Բլատերը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում