Օզիլն իր մարզաշապիկը նվիրել է Մոուրինյուին (լուսանկարներ)
Սպորտ
Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլն Անգլիայի լիգայի գավաթի խաղարկությունում «Չելսիի» հետ խաղից հետո Ժոզե Մոուրինյուին է նվիրել իր մարզաշապիկը:
Հանդիպման եզրափակիչ սուլիչից հետո Օզիլը մոտեցել է Մոուրինյուին գրկել և նվիրել իր մարզաշապիկը:
«Մոուրինյուին տվեցի մարզաշապիկս, քանի որ նա աշխարհի լավագույն մարզիչն է, ես նրան սիրում եմ հոր պես»,-նշել է Օզիլը:
Հիշեցնենք, որ «Արսենալը» սեփական դաշտում «Չելսիին» զիջեց 2:0 հաշվով և լքեց մրցաշարը:




















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում