Հիտլերին զրկել են պատվավոր քաղաքացու կոչումից
Աշխարհ
Երկրորդ համաշխարհային պատերազմից 68 տարի անց Ադոլֆ Հիտլերին զրկել են գերմանական Գոսլար քաղաքի պատվավոր քաղաքացու կոչումից: Այս մասին որոշումն ընդունվել է միաձայն. նշել է Ներքին Սաքսոնիայում գտնվող այս քաղաքի ներկայացուցիչը, հայտնում է Vesti-ն:
Քաղաքի ղեկավարությունը մինչև վերջերս նշում էր, որ պատվավոր քաղաքացիության հարցը մեխանիկորեն լուծված է համարվում Ադոլֆ Հիտլերի ինքնասպանության և նացիստական ռեժիմի տապալման պատճառով:
Այս որոշումը խորհրդանշական և ֆորմալ բնույթ է կրում:
Նշենք, որ Գոսկլար քաղաքն Ադոլֆ Հիտլերին պատվավոր քաղաքացիություն էր շնորհել 1934-ին, երբ ֆյուրերը ռեյխսթագկանցլերի պաշտոնում էր գտնվում:
Ադոլֆ Հիտլերին 1930-1940-ականների ընթացքում պատվավոր քաղաքացու կոչում էր շնորհել Գերմանիայի և Ավստրիայի շուրջ 4000 բնակավայր:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն