Բլատերը նմանակում է Ռոնալդուին (տեսանյութ)
Սպորտ
ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերը փորձում է նմանակել Կրիշտիանու Ռոնալդուին:
Հիշեցնենք, որ Բլատերը հայտարարել էր «Ռոնալդուն դաշտում հրամանատար է: Նա ամենաշատն է վարսահարդարման համար ժամանակ ծախսում»:
Ռոնալդուի գործակալ Ժորժե Մենդեշը նշել է.
«Այս տխուր դրվագը ցույց է տալիս Բլատերի կողմից հարգանքի բացակայությունը Կրիշտիանու Ռոնալդուի պրոֆեսիոնալիզմի նկատմամբ: Սա անարգանք է նաև Ռոնալդուի միլիոնավոր երկրպագուների նկատմամբ: Բլատերն իրեն անպարկեշտ պահեց:
ՖԻՖԱ-ի բարձրաստիճան պաշտոնյաները պետք է գովաբանեն ֆուտբոլի աստղերին, ովքեր այսքան ջանք են դնում խաղի մեջ, այլ ոչ թե նվաստացնեն»,-հայտարարել է Մենդեշը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում