Իմ ծառայություններով հետաքրքրված են եվրոպական ակումբներ. Վարդան Մինասյան
Սպորտ
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը վերջերս լքած Վարդան Մինասյանը sport-express-ին տված հարցազրույցում նշել է, որ հնարավոր է` կարիերան շարունակի Ռուսաստանի առաջնությունում կամ ել Եվրոպայում.
«Մի շարք ռուսական ակումբներ հետաքրքրված են իմ ծառայություններով: Սակայն դեռ ոչինչ հստակ չէ: Խոսքը Պրեմիեր լիգայի և Առաջին դիվիզիոնի մասին է: Թիմի անուն, բնականաբար, տալ չեմ կարող: Իմ գործերով զբաղվում է գործակալը: Այժմ նա տեղեկություններ է հավաքում: Իմ ծառայություններով հետաքրքրված են նաև եվրոպական և ասիական ակումբներ: Չգիտեմ` երբ իրավիճակը պարզ կլինի. միգուցե` վաղը, միգուցե` մեկ ամիս անց»,-նշել է Մինասյանը:
Մինասյանը Հայաստանի ազգային ընտրանին գլխավորում է 2009-ից:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում