ՀՖՖ նախագահն ու ՀՖՖ գործադիր կոմիտեն շնորհակալություն հայտնեցին Վարդան Մինասյանին
Սպորտ
Հոկտեմբերի 30-ին ՀՖՖ գրասենյակում տեղի ունեցավ ՀՖՖ գործադիր կոմիտեի հերթական նիստը' ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի նախագահությամբ: Նիստի օրակարգային հարցերից մեկն էր Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի հաշվետվությունը, ում պայմանագրային պարտականությունների ժամկետը Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում ավարտվում է ս.թ. հոկտեմբերի 30-ին: Վարդան Մինասյանը ՀՖՖ գործադիր կոմիտեին ներկայացրեց գլխավոր մարզչի պաշտոնում կատարած աշխատանքների արդյունքները, որոնք հաստատվեցին ՀՖՖ Գործադիր կոմիտեի կողմից: Այնուհետեւ ՀՖՖ նախագահը անձամբ իր եւ ՀՖՖ գործադիր կոմիտեի անունից շնորհակալություն հայտնեց Վարդան Մինասյանին կատարված աշխատանքի համար: Իր հերթին Վարդան Մինասյանը շնորհակալություն հայտնեց ՀՖՖ նախագահին և Գործադիր կոմիտեի անդամներին իր հանդեպ ցուցաբերած բարձր վստահության համար. տեղեկացնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում