Շարմազանովի անդրադարձը Լևոն Տեր-Պետրոսյանի հոդվածին
Քաղաքական
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, այսօր ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը հոդված է գրել, որում համաձայնվել է ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վահան Բադասյանի այն մտքի հետ, որ Հայաստանի և Արցախի ապագայի հանդեպ անկեղծ մտահոգություն ունենալու պարագայում Սերժ Սարգսյանը պետք է խոհեմություն դրսևորի և ինքնակամ հրաժարվի իր պաշտոնից։
Լևոն Տեր-Պետրոսյանը հարց է բարձրացնում` գոնե սրանից հետո ունա՞կ է արդյոք Սերժ Սարգսյանը որևէ օգտակար գործ կատարելու Հայաստանի և Արցախի համար։ Պատասխանը, որքան էլ ցավալի է, միանշանակ «ո՛չ» է։
Լևոն Տեր-Պետրոսյանի պնդումների վերաբերյալ Lurer.com-ի թղթակիցը զրուցեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի հետ.
«Կարդալով հոդվածը` եկել եմ այն եզրահանգման, որ երբեմն ավելի լավ է լռել, քան խոսել: Զավեշտալի է, Արցախը պահելու մասին խոսում է մի գործիչ, ով «Կոմսոմոլսկայա պրավդա»-ին տված հարցազրույցում կողմ է արտահայտվել Լեռնային Ղարաբաղի` Ադրբեջանի կազմում ինքնավար հանրապետության կարգավիճակին»:
Բացի այդ` Շարմազանովը նկատեց նաև, որ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից Բադասյանին արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական ընտրելը խոսում է այս գործչի մոտեցումների «կայունության» մասին, ով ժամանակին ներքին գործերի հարցով խորհրդական էր ընտրել հայտնի «քեռուն»:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն