ՀՀ ամենահարուստ պաշտոնյային պատկանող ընկերությունները չկան Հայաստանի 100 խոշոր հարկատուների ցանկում
Հայկական Մամուլ
Իր պաշտոնական հայտարարագրերով ՀՀ ամենահարուստ պաշտոնյային՝ ՊԵԿ ղեկավար Գագիկ Խաչատրյանին պատկանող ընկերությունները չկան Հայաստանի 100 խոշոր հարկատուների ցանկում: Միայն «Յուքոմ»-ն է, որ այս տարվա 9 ամիսների ընթացքում հայտնվել է 93-րդ հորիզոնականում. այս ընկերությունը վճարել է 982 մլն դրամ: Գ. Խաչատրյանին պատկանող մյուս ընկերություններից «Մեգա Ֆուդ»-ը, որ զբաղվում է սննդամթերքի ներկրմամբ, խոշոր հարկատուների մեջ 141-րդն է (612 մլն դրամ), «Մեգա կոնցեռն»-ը 287-րդն է (281 մլն դրամ), «Ապեյրոն»-ը' 320-րդը (253 մլն դրամ), «Մեգամոթորս»-ը 550-րդ տեղում է (138 մլն դրամ), «Ալյանս տերմինալ»-ը՝ 660-րդն (112 մլն դրամ), իսկ ահա «Մեգասպորտ» խանութների ցանցը գտնվում է 693-րդ տեղում (106 մլն դրամ): Փաստորեն, ՊԵԿ նախագահի ղեկավարած կառույցը մոռացել է հարկ հավաքել Տամոժնի Գագոյին պատկանող ընկերություններից կամ էլ դրանք գործում են արտոնյալ կարգավիճակում՝ ի հաշիվ «տանիք» չունեցող գործարարների:
Մանրամասները՝ «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը