ՀՀԿ այն պատգամավորները, ովքեր օլիգարխ չեն, ամսական 3 հազար ԱՄՆ դոլարի չափով «օգնություն» են ստանում
Հայկական Մամուլ
Բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում պատգամավորների աշխատավարձերի բարձրացման փաթեթի քննարկումից հետո ԱԺ-ում «ուրույն» խոսակցություններ են պտտվում: (Հիմնավորումներից մեկը պատգամավորների անկախության ապահովումն էր):
Այս մասին այսօրվա համարում գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթն ո հավելում, որ խորհրդարանականներն այս առիթով «բացահայտում» են, որ ՀՀԿ խմբակցության այն պատգամավորները, ովքեր օլիգարխ կամ մեծահարուստ չեն, բացի իրենց օրինական աշխատավարձից ամսական 3 հազար ԱՄՆ դոլարի չափով «օգնություն» են ստանում հայրենի իշխանությունից: Երեկ, երբ թերթի թղթակիցն այս տեղեկության իսկությունը փորձել Է ճշտել ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Տաճատ Վարդապետյանից, նա ասել Է.
«Ես ոչ մի կոպեկ ոչ մի տեղից չեմ ստանում, բացի իմ աշխատավարձից: Կարող եմ երդվել նույնիսկ չնայած երդումը կատեգորիա չէ: Ես անկեղծ պատասխանում եմ, որ Ազգային ժողովից ստանում եմ բացառապես իմ աշխատավարձը»:
Մանրամասները՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը