Ճանապարհատրանսպորտային պատահարներ Երևանում
Արտակարգ Պատահար
Հոկտեմբերի 30-ին ժամը 21.00-ին, «Պորշ-Կայեն» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Ագաթանգեղոսի փողոցի թիվ 2/Ա շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 3 աղջիկների, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն:
____
Հոկտեմբերի 30-ին` ժամը 12.30-ին, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան Բագրատունյաց փողոցում բախվել է «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի:
«Օպել Աստրա»-ի վարորդը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել «Երևան» բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն:
____
Հոկտեմբերի 30-ին` ժամը 08.15-ին, Երևանի Բագրատունյաց փողոցի թիվ 14 շենքի դիմաց անհայտ տաքսի ավտոմեքենայի վարորդը կտրուկ արգելակել է, ինչի հետևանքով ուղևորուհին բուժօգնության է դիմել «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն:
____
Հոկտեմբերի 30-ին` ժամը 21.30-ին, «Օպել-Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Տիգրան Մեծի պողոտայի թիվ 19 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 18-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն