Շարմազանով. «Երբեմն ավելի լավ է լռել, քան թե խոսել»
Քաղաքական
Երբեմն ավելի լավ է լռել, քան թե խոսել», - հայտարարեց Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցության խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ «Ազատություն» ռադիոկայանի խնդրանքով գնահատելով Լևոն Տեր-Պետրոսյանի այսօրվա հայտարարությունը, որում առաջին նախագահը պահանջում է գործող նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականը։
«Նախ, Ձեր նշած առաջին նախագահի, այսօր արդեն՝ քաղաքական թոշակառուի և ձախողված քաղաքական գործչի այսօրվա հայտարարության վերաբերյալ ունեմ երկու դիտարկում», - ասաց Շարմազանովը՝ մանրամասնելով. - «Դիտարկում առաջինը այն է, որ արտաքին քաղաքականության հարցերով Բադասյանին խորհրդական ընտրելը խոսում է մի գործչի մոտեցումների կայունության մասին, ով որ ժամանակին իր ներքին քաղաքական հարցերի մասով խորհրդական էր ընտրել հայտնի քեռուն։ Եվ երկրորդ դիտարկումը՝ առնվազն զավեշտալի է, որ Արցախի հարցի մասին, Արցախը կորցնելու մասին խոսում է մի գործիչ, ով որ իր կառավարման սկզբնական շրջանում՝ կոնկրետ 92 թվականի մարտի 5-ին «Կոմսոմոլսկայա պրավդա»-ին տված հարցազրույցում հստակ նշում է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը որպես ինքնավար հանրապետություն պետք է մտնի Ադրբեջանի կազմի մեջ։ Էլ չեմ ասում, որ 2008 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ մարդու արտաքին քաղաքականության մեխերից մեկը քիրվայությունն էր ադրբեջանցիների հետ»։
«Իմ դիտարկումը հետևյալն է, որ երբեմն ավելի լավ է լռել, քան թե խոսել», - նշեց Հանրապետականի խոսնակը։
«Իսկ ո՞րն է պատճառը, Ձեր կարծիքով, ինչո՞ւ նա որոշեց այս պահին նման հայտարարությամբ հանդես գալ», - «Ազատություն» ռադիոկայանի այս հարցին էլ Շարմազանովը արձագանքեց. - «Դե, ձախողված քաղաքական գործիչները երբեմն խնդիր ունեն հիշեցնելու իրենց մասին, սակայն սա շատ վատ փորձ էր և վատ առիթ»։
«Իսկ չե՞ք կարծում, որ կա ճշմարտություն այն առումով, որ Հայաստանը այսօր կորցրել է իր վստահությունը և՛ Արևմուտքում, և՛ Ռուսաստանի կողմից՝ իր այս վերջին արտաքին քաղաքականության պատճառով», - այս հարցին էլ իշխող կուսակցության խոսնակը հակադարձեց. - «Իհարկե չեմ կարծում, եթե որևէ մեկի նկատմամբ էլ վստահություն կորցրել է, ապա կորցրել է ժողովուրդը երբեմնի ընդդիմության առաջնորդ Տեր-Պետրոսյանից և նրա շրջապատից»։
Շարունակությունը` այստեղ:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն