Բունդեսլիգայի կայքի անդրադարձը Հենրիկ Մխիթարյանին
Սպորտ
Բունդեսլիգայի պաշտոնական կայքն անդրադարձել է Հենրիկ Մխիթարյանին, մասնավորապես` հայ կիսապաշտպանի ցուցադրած խաղին «Շալկեի» հետ պայքարում:
«Իր առաջին դերբիում Հենրիկ Մխիթարյանը ցուցադրեց իր լավագույն խաղը «Բորուսիայի» կազմում: Հայ կիսապաշտպանը հանդիպմանը մասնակցեց իր թիմի բոլոր երեք գոլերի ստեղծմանը, դրանով էլ տոնեց իր առաջին հաղթանակը դերբիում և Բունդեսլիգայի կայքի կողմից ճանաչվեց հանդիպման լավագույն ֆուտբոլիստ:
Հայ կիսապաշտպանը երկրորդ անգամ ճանաչվեց հանդիպման լավագույն ֆուտբոլիստ՝ Բունդեսլիգայի կայքի վարկածով. Մխիթարյանի օգտին գրանցվեց ձայների անհավանական 61,29%-ը: «Շալկեի» հետ խաղում նա վազեց 12,1կմ, որը խաղի մասնակիցների շրջանում լավագույն ցուցանիշն էր: Հանս Յոահիմ Վացկեն նշեց, որ Մխիթարյանը «դերբիում ֆանտաստիկ խաղաց»: Մխիթարյանը երկու գոլային փոխանցման հեղինակ դարձավ: Առավել հատկանշական էր դորտմունդցիների երրորդ գոլը, երբ Հենրիկը գնդակը ստացավ սեփական կիսադաշտում և շարժվեց դեպի մրցակցի կիսադաշտ, որտեղ հանգիստ գոլային փոխանցում կատարեց Բլաշիկովսկուն: Խաղից հետո ինքը Մխիթարյանը նշեց «Դերբիում հաղթանակը իանալի է»: Մխիթարյանի խաղը գովաբանեց նաև Յուրգեն Կլոպը. «Երրորդ գոլը համաշխարային մակարդակի էր. անվանական էր այն, որ Միկին հասավ տուգանային»:
Մխիթարյանը «Բորուսիայի» հետ գտնվում է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականում` զիջելով միայն «Բավարիային»,-գրում է կայքը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում