Ռուբինյան․ «Իրական Հայաստանը պետք է դառնա մեր ազգային ներուժի համախմբման կենտրոնը» Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալ Շվեդիան երկարաձգել է սահմանային հսկողությունը՝ մատնանշելով Ռուսաստանի Դաշնությունից բխող սպառնալիքը ՀՀ-ի տարածքով իրենց հարցերն են լուծում, իսկ Հայաստանը մնում է մի կողմում․ Աբրահամյան Ռուսաստանն ու Իրանը համաձայնագիր են ստորագրել Ռեշտ-Աստարա երկաթուղու կառուցման հաջորդ փուլի համար Գագիկ Բեգլարյանի կալանքը 2 ամսով երկարացվել է Իրանը ներգրավված է Ալբանիայում տեղի ունեցող բողոքի ցույցերի կազմակերպման մեջ․ Էդի Ռամա ԱՄՆ Սահմանադրությունը նախագահին թույլ է տալիս քաղաքականություն սահմանել ՝ անկախ Կոնգրեսից. Մերց Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է ՌԴ ԱԳՆ «Փոխգործակցության համար» կրծքանշանով Պարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ Փողոց դուրս գալու հարց չի քննարկվել․ Սուրենյանցը բացահայտել է ընդդիմության փակ հավաքի մանրամասները Մելանյա Թրամփը Սպիտակ տանը հանդիպում է Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հետ 

Տեղի է ունեցել Երևանի ավագանու հերթական նիստը

Հայաստան

Երևանի ավագանին հոկտեմբերի 31-ին գումարված նիստում միաձայն կողմ քվեարկությամբ հավանության է տվել քաղաքական, հասարակական գործիչ Ֆրունզե Խառատյանի, արձակագիր Զորայր Խալափյանի և Հայաստանի առաջին կին օդաչու Նինել Ղարաջյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակներ տեղադրելու որոշումների մասին առաջարկներին:

Ավագանին հավանություն է տվել նաև Երևան քաղաքի ավագանու «Հանրապետական կուսակցություն» խմբակցության անդամ Հ. Թոքմաջյանի` Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Գայի պողոտայի և Ջրաշխարհի հարևանությամբ տեղակայված զբոսայգու 5.637 հա մակերեսով մասը բարեկարգելու, կանաչապատելու և հանգստի գոտու վերածելու վերաբերյալ առաջարկությանը։ Հ. Թոքմաջյանի առաջարկության համաձայն՝ մշակվող բարեկարգման և կանաչապատման նախագծա-նախահաշվային փաստաթղթերն ավագանու որոշմամբ ընդունվել է որպես նվեր:

Ավագանու միաձայն հավանությանն են արժանացել նաև Երևան համայնքի սեփականություն համարվող մի շարք բնակարաններ անհատույց օտարելու, հողամասի նպատակային նշանակությունը փոխելու, ինչպես նաև «Ա. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարան» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը անհատույց օգտագործման իրավունքով գույքեր ամրացնելու մասին որոշումների նախագծերը:
Ավագանու որոշմամբ՝ Երևանի ավագանու հաջորդ նիստը կգումարվի նոյեմբերի 25-ին:

Հայտարարված ընդմիջմանը հաջորդել է հարցուպատասխանը, որի ժամանակ ավագանու «Հանրապետական կուսակցություն» խմբակցության անդամ Ռոզա Սիրունյանի՝ մայրաքաղաքում իրականացվող առողջապահական ծրագրերի մասով բարձրացված հարցին ի պատասխան ՝ քաղաքապետարանի առողջապահության վարչության պետը նշել է, որ անցած ամիսների ընթացքում քաղաքապետարանի կողմից իրականացված բարեգործական երկու միջոցառումների ընթացքում բժշկական տարատեսակ անվճար ծառայություններից օգտվել է ավելի քան 8 հազար մարդ: Բացի այդ, այս տարի առաջին անգամ Երևան քաղաքի բյուջետային միջոցներով անհրաժեշտ նոր բուժսարքավորումներ են ձեռքբերվել: Ինչ վերաբերում է թ.7 և թ.8 համաբուժարանների միավորման ծրագրին, ապա այս ուղությամբ աշխատանքներն ընթացքի մեջ են:

ԲՀԿ խմբակցության անդամ Թամար Պողոսյանի՝ այս կամ այն շինարարության մասին օրենքով սահմանված կարգով հանրությանն իրազեկելու հարցին ի պատասխան նշվել է, որ բարձրացված հարցի վերաբերյալ ապահովվում է գործող օրենսդրության պահանջը, և գործընթացներն իրականացվում են բացառապես օրենքի շրջանակում:

Երևանի արտաքին լուսավորության և ընդհանրապես վերգետնյա մալուխային ցանցի վերաբերյալ «Բարև Երևան» խմբակցության անդամ Գագիկ Բաղդասարյանի հարցի առնչությամբ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ հարցը քաղաքապետարանի ուշադրության կենտրոնում է, և խնդրի լուծմանն ուղղված կոնկրետ քայլեր արդեն իսկ ձեռնարկվել են: Ներկայում, մասնավորապես, ստորգետնյա ցանցի անցկացման պիլոտային ծրագիր է իրականացվում: Բավական ծավալուն այս ծրագրի իրականացման համար զուգահեռաբար բանակցություններ են ընթանում մասնավոր, այդ թվում նաև միջազգային ընկերությունների ու կազմակերպությունների հետ: Բացի այդ, նոր կառուցվող բոլոր փողոցներում լուսավորության ցանցը ստորգետնյա է:

Մայրաքաղաքի աղբավայրերի ճակատագրի վերաբերյալ ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Ջիվան Պողոսյանի կողմից բարձրացված հարցը պարզաբանելիս Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը տեղեկացրել է, որ մայրաքաղաքում սանմաքրման աշխատանքներ իրականացնելու համար հայտարարված մրցույթը կայացել է, և միջազգային 2 կազմակերպություններ արդեն հաղթող են ճանաչվել ու, համաձայն պայմանագրի, 2014 թվականի ապրիլի 1-ից կսկսեն իրականացնել մայրաքաղաքի սանմաքրման ու աղբահանության աշխատանքները: Ավելին, արդեն եկող գարնանը կհայտարարվի նաև աղբի վերամշակման գործարանի կառուցման և շահագործման միջազգային մրցույթ:

Երևանի և Ստեփանակերտի միջև գործակցության պայմանագրի ընթացքի վերաբերյալ ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Նաիրա Նահապետյանի հարցին ի պատասխան նշվել է, որ նախանշված բոլոր ուղղություններով կոնկրետ քայլեր արդեն իսկ ձեռնարկվել և հաջողությամբ իրականացվում են: Քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից, ի թիվ այլ հարցերի, գործակցության մասով առանձնացվել է Ստեփանակերտում Ազատամարտիկների այգի հիմնելու համատեղ ծրագիրը՝ հատկանշելով, որ այն լինելու է Երևան քաղաքի նվերը Ստեփանակերտին:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ֆրանսիայում, բացառությամբ Փարիզի, բողոքի ակցիայի մասնակիցների թիվը հասել է 270,000-իՌուբինյան․ «Իրական Հայաստանը պետք է դառնա մեր ազգային ներուժի համախմբման կենտրոնը»Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալՇվեդիան երկարաձգել է սահմանային հսկողությունը՝ մատնանշելով Ռուսաստանի Դաշնությունից բխող սպառնալիքըՀՀ-ի տարածքով իրենց հարցերն են լուծում, իսկ Հայաստանը մնում է մի կողմում․ ԱբրահամյանՌուսաստանն ու Իրանը համաձայնագիր են ստորագրել Ռեշտ-Աստարա երկաթուղու կառուցման հաջորդ փուլի համարԳագիկ Բեգլարյանի կալանքը 2 ամսով երկարացվել էԻրանը ներգրավված է Ալբանիայում տեղի ունեցող բողոքի ցույցերի կազմակերպման մեջ․ Էդի ՌամաԱՄՆ Սահմանադրությունը նախագահին թույլ է տալիս քաղաքականություն սահմանել ՝ անկախ Կոնգրեսից. ՄերցԳուրգեն Արսենյանը պարգևատրվել է ՌԴ ԱԳՆ «Փոխգործակցության համար» կրծքանշանովՊարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներՓողոց դուրս գալու հարց չի քննարկվել․ Սուրենյանցը բացահայտել է ընդդիմության փակ հավաքի մանրամասներըՄելանյա Թրամփը Սպիտակ տանը հանդիպում է Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հետԱկադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումըՄիասին կարող ենք փակել Փաշինյանի առաջ բացված պատուհանը և թույլ չտալ հասնել իր նպատակներին․ ԱշոտյանՈչ ոք Հայաստանին ՀԱՊԿ-ում բռնի կերպով չի պահի. ԶախարովաՀայաստանի հավաքականը ծանր կորուստ ունի Ազգերի լիգայի վճռորոշ խաղերից առաջԻրանը հրապարակել է Ադրբեջանի ՀՕՊ քարտեզը․ ընդդիմության դեմ՝ իրավապահներով, Սահմանադրության՝ իր գծովՈչ թե թմրանյութ, այլ ալկոհոլ․ ՆԳՆ պարզաբանումը՝ կոնֆետ հյուրասիրելու վերաբերյալԱնդրադարձ է կատարվել Մեքսիկայում Թումո կենտրոն հիմնելու հնարավորությանըԻշխանության բռնաճնշnւմների շրջանակներում այսօր 3 ապօրինի որոշում է կայացվել. ԱբրահամյանԵվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրաՀայերը ևս մեկ քայլով մոտեցել են առանց վիզայի Եվրամիություն ճամփորդելուն. Մարթա ԿոսՀովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան է բացահայտվել․ կան ձերբակալվածներՀիշեցում․ նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ էԿապահովվի կարկտահարության հետևանքով պատճառված վնասների մասնակի մեղմման պետական աջակցության տրամադրումը Տորնադո, պայթյուններ, ավիավթար ու բախումներ․ աշխարհի ամենաթեժ կադրերը«ԴԱՎՄԱՐԿ» լցակայանը կտուգանվի Դատախազական ներգործության արդյունքում՝ Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը «Արևմտյան միլիարդները ծախսվում են մարդկանց ահաբեկելու համար». ԶախարովաԱրաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են ինքնաշեն 4 nրսածուղակ. ԲԸՏՄ Շաքիի դեպքերի քննարկման համար ԱԺ-ում փակ հանդիպում է մեկնարկել․ Դեմոկրատները կսահմանափակեն Թրամփին (տեսանյութ) Վիլեն Գաբրիելյանը մանրամասներ է հայտնել Շաքիի դեպքի հետ կապված փակ հանդիպումից Էյֆելյան աշտարակը փակվել է2026 թվականին Հայաստանում մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն կհասնի 10000 դոլարի․ Պապոյան ՔՊ-ն ուզում է գլխшտել խմբակցություններին, որ անցկացնի իր Սահմանադրական օրինագիծը. Սերժ Սարգսյան ԱՄՆ-ն է որոշել հարվածել Իրանին, Իսրայելը միայն աջակցել է․ ՄԱԿ-ում Իսրայելի ներկայացուցիչԳեղարքունիքում հղի կնոջ ողբերգական մահվան գործով ամուսինը կալանավորվել է 115 միլիոն տարվա գաղտնիքը բացահայտվել է․ դինոզավրի ոսկորներում արյան բջիջներ են հայտնաբերելՄարսի վրա հայտնաբերվել են մարդու առողջության համար վտանգավոր մանր փոշու մասնիկներՀայաստանը շահագրգռված է TRIPP-ով․ Միրզոյանը ներկայացրել է հեռանկարները Քրոջը, մորը չէր հիշում․ ով է կոնֆետ տվել 11-ամյա երեխային. մայրը մանրամասներ է պատմում անգիտակից վիճակից (տեսանյութ)Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ Ֆրանսիայում կանխվել է արյան պաշարների ոչնչացմանն ուղղված կիբերհարձակումըԽոր Վիրապի «Նոյի այգու» դիմաց բшխվել են «Nissan Rogue»-ը և «ԳԱԶ 3110»-ը․ կա վիրավnր Անանասով պիցցայի պատճառով խոհարարն ազատվել է աշխատանքից, իսկ ռեստորանը փակվել էԵվրոպական ավիաընկերություններին ահաբեկում են կեղծ ռումբի ահազանգերով․ BloombergՈւշիի ոլորաններում 9 մարդու կյանք խլած վթարից մահացածներից մեկը բռնցքամարտի Եվրոպայի չեմպիոն 22–ամյա Էրիկ Մխոյանն է Թրամփի շրջապատում Իրանի դեմ պատերազմի ձախողումը փորձում են բարդել Պենտագոնի ղեկավարի վրաՌուսաստանը Իրանին կմատակարարի ժամանակակից ուղղաթիռային հրթիռային համակարգեր
Ամենադիտված