Նախագահի անվտանգության աշխատակիցը մրցումների ժամանակ ծեծի է ենթարկել մրցավարին (ֆոտո)
Արտակարգ Պատահար
Այսօր` հոկտեմբերի 31-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Մաշտոց վարչական շրջանում գործող «Սպիտակ» մարզա-առողջարանային համալիրում, որը գտնվում է Հալաբյան փողոցում, անց էր կացվում ջրագնդակի Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պատանեկան առաջնություն:
Shamshyan.com-ը հայտնում է, որ առաջնությունը սկսվել է ժամը 17:00-ին և միմյանց հետ մրցում էին Տիտան և Սպիտակ թիմերը: 3-րդ խաղակեսի ժամանակ Տիտան թիմի ներկայացուցիչ ներկայացած Գագիկ Հովհաննիսյանը հայհոյանքներ տալով հարձակվել միջազգային կարգի մրցավար, մրցումների գլխավոր մրցավար 58-ամյա Ռուբեն Եսայանի վրա և սկսել հարվածել նրան: Հարվածների արդյունքում գլխավոր մրցավար Ռ. Եսայանի քթից սկսել է արյուն հոսել, և վատացել է նրա ինքնազգացողությունը, ինչի համար ահազանգով, կարճ ժամանակում ժամանել են շտապօգնության 1-03 ծառայության թիվ 24 բրիգադը: Շտապօգնության բրիգադը վիրավորին տեղափոխեց Արմենիա բժշկական կենտրոն, որտեղ ենթարկվելով հետազոտման, պարզվել է, որ հարվածի արդյունքում կոտրվել է գլխավոր մրցավարի քթոսկրը:
Մանրամասն` այստեղ:






















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն