Նոր սերնդի ՀԴՄ-ներ
Հայկական Մամուլ
Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած կառավարության երեկվա արտագնա նիստում որոշվեց թույլատրել պետական եկամուտների կոմիտեի «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» պետական ոչ առեւտրային կազմակերպությանը` 2012 թվականի արդյունքներով 58,35 միլիոն դրամից մինչեւ 500 միլիոն դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը) իրացումից հասույթ ունեցող ընկերությունների համար նոր սերնդի հսկիչ-դրամարկղային մեքենաների իրացման գին սահմանել առավելագույնը մինչեւ 280 հազար դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը), իսկ 58,35 միլիոն դրամից պակաս իրացումից հասույթ ունեցող ընկերություններին մինչեւ 150 հազար դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը):
Ինչ վերաբերում է խոշոր` 500 մլն եւ ավելի դրամ շրջանառություն ունեցող ընկերություններին, ապա նրանք նոր սերնդի ՀԴՄ-ների համար կվճարեն սահմանված 369 հազար դրամը: Այն ընկերություններին, որոնք անցյալ տարի ունեցել են 500 մլն դրամից պակաս շրջանառություն եւ գնել են նոր ՀԴՄ-ներ 369 հազար դրամով, գնային տարբերությունը հետ կվերադարձվի:
Միաժամանակ որոշվեց, որ փոքր` 58.35 դրամ շրջանառություն ունեցող տնտեսվարողների համար նոր ՀԴՄ-ի տեղադրումը պարտադիր է լինելու 2014-ի հուլիսի 1-ից, մյուսների համարՙ 2013-ի դեկտեմբերի 1-ից:
Մանրամասները` «Ազգ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը