Ավելի քան 2 հազար ԱՄՆ դոլար` վարագույրներ գնելու համար. շռայլ Ֆինանսների նախարարությունը
Հայկական Մամուլ
ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը բավական շռայլ է պետական բյուջեի միջոցներով գնումներ կատարելու հարցում: Այս տարվա հոկտեմբերին ֆինանսների նախարարությունը միանգամից 847 հազար դրամ` ավելի քան 2 հազար ԱՄՆ դոլար է ծախսել վարագույրներ գնելու համար:
Իսկ այդ վարագույրները, ինչպես փաստում են «Ժողովուրդ»-ի տրամադրության տակ հայտնված փաստաթղթերը, գնվել են «Նանե արտ» ՍՊԸ-ից, որը համարվում է վարագույրների էլիտար խանութ: Նախարարությունից «Ժողովուրդ»-ին փոխանցեցին, որ այդ վարագույրները գնվել են ասուլիսների սրահի ձեւավորման համար:
Մանրամասները՝ «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը