Թեժ բանավեճ Նիկոլ Փաշինյանի և Պավել Սաֆարյանի միջեւ
Հայկական Մամուլ
ԱԺ-ում բյուջետային քննարկումների ժամանակ թեժ բանավեճ սկսվեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի եւ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանի միջեւ: Փաշինյանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ ԼՂ խնդրի, Ցեղասպանության 100-րդ տարելիցի ու նման այլ միջոցառումների համար ՀՀ բյուջետային ծախսերը հստակ չեն:
«Հանրության ականջը սովոր է լսել, ունենք մի այսպիսի խնդիր ձեւակերպված՝ Չինաստանի, Հնդկաստանի, Ճապոնիայի, Ասիայի եւ այլ երկրների, Մերձավոր Արեւելքի, Հյուսիսային եւ Հարավային Ամերիկայի, Աֆրիկայի պետությունների հետ հարաբերությունների ընդլայնում եւ համագործակցության զարգացում: Կարծես արտաքին քաղաքականության խնդիր եք դրել, որտեղ միայն Անտարկտիդան նշված չէ»,-հարցրեց Փաշինյանը: «Արկտիկան էլ»,-ասաց Սաֆարյանը:
««Արկտիկան ցամաք չէ, օվկիանոս է, դրա համար էլ արտաքին քաղաքականություն այստեղ որոշել ենք չիրականացնել, եթե, իհարկե, ջրային համագործակցության խնդիր դրված չէ: Բայց հարցը դրանում չէ, Դուք ներկայացնում եք ֆինանսական ցուցանիշներ: Ձեր կարծիքով՝ ֆինանսական ցուցանիշների, կներեք ոչ հայերեն բառի համար' «ռազմախը» ոչ ֆինանսական ցուցանիշների «ռազմախի» հետ բռնո՞ւմ է, դրանք հարաբերելի՞ են»: Սաֆարյանը պարզաբանեց, որ նման դեպքերում անհատական ցուցանիշներ նշելը վիճելի է, եւ որոշակի ժամանակ է պետք հստակություն տալու համար:
Մանրամասները՝ «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը