Արմեն Աշոտյանը` Վանաձորի մանկավարժական համալսարանի մասնավորեցման խնդրի մասին
Հայկական Մամուլ
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում, անդրադառնալով Վանաձորի մանկավարժական համալսարանի մասնավորեցման խնդրին, ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը վստահեցրեց, որ նման բան չկա. «Մենք բազմիցս այդ մասին ասել ենք, հիմա էլ կրկնում եմ՝ վաճառքի մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը»:
Մեր այն հարցին, թե ինչպես է մեկնաբանում Երեւանի պետական համալսարանի հաշվապահների կողմից ուսանողների վարձավճարները յուրացնելու եւ Երեւանի պետական ճարտարագիտական համալսարանում ապօրինաբար պետական գույքն օտարելու փաստերին, նախարարը պատասխանեց. «Կոռեկտ չէ իմ կողմից մեկնաբանություններով հանդես գալը, քանի որ այս յուրացման դեպքերը քրեական գործերի շրջանակում են, եւ դրանց քննությամբ զբաղվում են պատկան մարմինները»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը