Պայքար է գնում Ծառուկյան-Աբրահամյան-Սարգսյան-մնացյալ օլիգարխներ «տանդեմում»
Հայկական Մամուլ
«Հրապարակ» օրաթերթի տեղեկություններով՝ արդեն նախնական որոշում կա Մաքսային և Եվրասիական միության շրջանակներում ստեղծել Եվրասիական առևտրաարդյունաբերական պալատ, որի մեջ կներառվեն անդամ երկրների նույնանուն կառույցները, այդ թվում և Մարտին Սարգսյանի ղեկավարության տակ գտնվող հայաստանյան Առևտրաարդյունաբերական պալատը:
Պալատի «նստավայրը», ըստ նույն պայմանավորվածության, լինելու է Երևանում: Ու հիմա արդեն իսկ մեծ պայքար է գնում Գագիկ Ծառուկյան-Հովիկ Աբրահամյան-Տիգրան Սարգսյան-մնացյալ օլիգարխներ «տանդեմում», թե ում «մարդն» է այդ կառույցը ղեկավարելու: Որոշ գնահատականներով՝ անձն արդեն իսկ որոշված է. նա բավականին հայտնի դեմք է, դպրոց ան-ցած, սակայն անունը չեն հրապարակում, որպեսզի ժամանակից շուտ «չքանդեն» վերջինիս տունը ինտրիգների սովոր իշխանական զորավորների եւ զորավարների «թեթև» ձեռքով:
Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը