«Նույն տեղում, նույն ժամին». նպաստների «վերացում» և պատգամավորների աշխատավարձերի բարձրացում
Հայկական Մամուլ
Ինչպե՞ս կարելի է «նույն տեղում, նույն ժամին» հանդես գալ մի կողմից նպաստների համակարգի վերացման, մյուս կողմից առանց այն էլ խիստ ապահով «չինովնիկության» աշխատավարձերի բարձրացման նախաձեռնությամբ. ի՞նչ է դա՝ հատուկ էքսպերիմե՞նտ ժողովրդի վրա, նրա ներքին ըմբոստության և դիմակայության ֆոնն ստուգելու համար՝ «Հրապարակ»-ը հարցրել է ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանին:
«Որպես ձեր խոնարհ ծառա, թույլ տվեք անդրադառնալ միայն հարցի ֆինանսական բաղադրիչին. այլ տարբերակ գոյություն չուներ, որովհետև «Բյուջետային համակարգի մասին» օրենքն ասում է, որ այդ օրենքները պետք է միասնական փաթեթով ներկայացվեն, և հետո, դրանք տարբեր հարթությունների խնդիրներ են: Խոսքը գործազրկության նպաստների մասին է, հիշենք, որ օրենքը դեռ չի ընդունվել, և կա հավանականություն, որ այլ քննարկումներ և արդյունքներ կլինեն»:
Փաստորեն, անուղղակի ձևով հաստատում եք, որ հնարավոր է, որ պառլամենտական մեծամասնությունն այնքան բանականություն ունենա, որ ասի՝ մի բարձրացրեք մեր աշխատավարձը, մի կրճատեք նպաստնե՞րը:
«Ես որևէ ենթատեքստ չդրեցի իմ մտքերի տակ, համ էլ կարծում եմ՝ մեր ներկայացրած տարբերակները կընդունվեն Ազգային ժողովի կողմից»:
Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը