Ովքե՞ր են ուղորդել սերժթանկյաններին
Հասարակություն
Եթե որևէ մեկը կարծում է, թե տարբեր երկրներում բնակվող, տարբեր գործունեությամբ զբաղվող, տարբեր մշակույթներ ներկայացնող, բայց, ցավոք սրտի, հայկական ծագում ունեցող մարդիկ պատահաբար են միացել և սկսել պաշտպանել սեռական փոքրամասնությունների իրավունքները Հայաստանում, ապա նա չարաչար սխալվում է: Գրում է Times.am-ը:
Եթե ով չհասկացավ՝ նշեմ, որ խոսքը սփյուռքահայ ներկայացող սերժթանկյանների, ատոմէգոյանների, նենսիագաբյանների, արսինեխանջյանների և սրանց նման մոտ երեք տասնյակ գործիչների մասին է, ովքեր հանկարծ որոշել են պաշտպանել մեր երկրում բնակվող ԼԳԲՏ-ների (նույնասեռականների) շահերը: Նամակ են կազմել, տակն էլ՝ ստորագրել: Կարծես՝ Հայաստանում ավելի լուրջ խնդիրներ չկան, իսկ իրենք էլ մեր երկրով խիստ մտահոգ մարդիկ են...
Այնինչ, պարզ է, որ Հայրենիքի, հայ ժողովրդի և հայկական պետականությունների ճակատագրով իսկապես հետաքրքրված մարդկանց չէր կարող միավորել այս՝ իրականում գոյություն չունեցող խնդիրը: Հետևաբար նրանց ուղորդել են: Օգտագործել են որպես գործիք: Օգտագործել են վատ նպատակների համար: Իսկ իրենք՝ համաձայնվել են:
Ուրեմն ո՞վ է այսուհետև Սերժ Թանկյանը: Իսկ Ատոմ Էգոյա՞նը: Ցավալի է, բայց փաստ. ոչնչություն: Անգամ թշնամի չեն: Պարզապես՝ ոչնչություն... Նման կորուստների համար անգամ պետք չէ ցավալ: Երեկ բացահայտվեին՝ ավելի լավ կլիներ:
Շարունակությունը` այստեղ:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն