Հրդեհ Երևանում. այրվել է տան 3-րդ հարկը
Արտակարգ Պատահար
Նոյեմբերի 1-ին` ժամը 03.35-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Այգեստան 11-րդ փողոցի 3-րդ նրբանցքի թիվ 7-րդ տանը հրդեհ է բռնկվել:
Դեպքի վայր 1 մեկնել 4 մարտական հաշվարկ, ավտոսանդուղք և արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:
Դեպքի մասին տեղեկացվել են «1-03», «1-04» ծառայությունների, էլ. ցանցի հերթապահները:
Կանչը բարձրացվել է հրդեհի բարդության «Բիս-1» աստիճանի:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 04.20-ին, մարվել 04.36-ին: Ամբողջությամբ այրվել է տան 3-րդ հարկն իր գույքով (250 քմ)՝ բացառությամբ 2 ննջասենյակի, որտեղ այրվել են միայն առաստաղները:
Դեպքի վայրում են գտնվել ոստիկանության և շտապօգնության աշխատակիցները:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն