Խոշոր ավտովթար Երևանում. դեպքի վայր են ժամանում մեծ թվով շտապ օգնության մեքենաներ, կան բազմաթիվ վիրավորներ (լուսանկարներ, լրացված)
Արտակարգ Պատահար
Նոյեմբերի 1-ին` ժամը 11.13-ին, տեղեկություն է ստացվել, որ Երևանի Հալաբյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ օպերատիվ խումբը:

Դեռևս չբցահայտված հանգամանքներում բախվել են «Վենտո» մակնիշի 34 VU 795, թիվ 5 երթուղու «ԳԱԶել» մակնիշի 4311 Տ, թիվ 27 երթուղու «ԳԱԶել» մակնիշի 0851Տ, թիվ 37 երթուղու «ԳԱԶել» մակնիշի 2838Տ, «Մերսեդես» մակնիշի, թիվ 52Ա երթուղու «ԳԱԶել» մակնիշի 2236Տ և «ԳԱԶել» մակնիշի 34 TN 174 պետհամարանիշներով ավտոմեքենաները:
ՃՏՊ-ի հետևանքով ստացած տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով Գ. Հ. (ծնվ.1952թ.), Ա. Թ., Ա. Պ. (ծնվ.1965թ.), Մ. Մ. (ծնվ.1960թ.), Ս. Մ. (ծնվ.1984թ.), Ա. Ե. (ծնվ.1978թ.), Վ. և Ա. տեղափոխվել են «Արմենիա» ՀԲԿ, իսկ Ն. (ծնվ.2008թ.) և Ն. (ծնվ.2010թ.) Երգինյանները՝ «Սբ.Աստվածամայր» բ/կ:

Ըստ հերթապահ բժիշկների՝ Ն. և Ն. Երգինյանների, Ա. Թ. առողջական վիճակը միջին ծանրության է: Մնացած տուժածները, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել:
Հրշեջ-փրկարարները գազազրկել են ավտոմեքենաները:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն