Պիզելին հերքեց «Ակտոբե» տեղափոխվելու մասին լուրերը
Սպորտ
Հայաստանի հավաքականի և «Կրասնոդարի» ֆուտբոլիստ Մարկոս Պիզելին Р-Спорт-ին տված հարցազրուցում նշել է, որ ինքը մտադիր չէ տեղափոխվել «Ակտոբե»:
Հիշեցենք, որ մամուլում տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ «Ակտոբեն» ցանկանում է ձեռք բերել Պիզելիին:
«Դա ճիշտ չէ, ես չեմ պատրաստվում ոչ մի տեղ գնալ և ոչ մի առաջարկ չեմ ստացել: Ես «Կրասնոդարի» ֆուտբոլիստ եմ և գործող պայմանագիր ունեմ ակումբի հետ: Ցանկանում եմ իմ խաղով օգնել թիմին լավ արդյունքների հասնել: Հուսով եմ` ավելի շատ խաղաժամանակ ստանալ: Այն, որ այդքան էլ հաճախ չեմ խաղում, թիմը լքելու առիթ չէ: Երջանիկ եմ «Կրասնոդարում» և պատճառ չունեմ այն լքելու»-նշել է Պիզելին:
Հիշեցնենք, որ ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում «Կրասնոդարի» կազմում մասնակցել է 3 ոչ լիարժեք խաղի` դաշտում անցկացնելով ընդհանուր առամամբ 64 րոպե: Ռուսաստանի գավաթի խաղարկության շրջանակներում «Դոլգոպրուդնիի» հետ հանդիպմանը դարձել է դուբլի հեղինակ և կատարել 1 գոլային փոխանցմում:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում