«Կցանկանայի` մոտենայինք Գվարդիոլայի «Բարսելոնային». դա պատմության լավագույն թիմն էր». Մարտինո
Սպորտ
Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն կարծում է, որ կատալոնյան ակումբը լավագույն կազմն ունեցել է Խոսեպ Գվարդիոլայի ժամանակ:
«Բավարիայի» ներկայիս գլխավոր մարզիչը «կապտանռնագույնների» հետ 3 անգամ հաղթել է Իսպանիայի առաջնությունում, երկուական անգամ` գավաթի և սուպերգավաթի խաղարկություններում, 2 անգամ` Չեմպիոնների լիգայում, և 2 անգամ էլ` Եվրոպայի սուպերգավաթի խաղարկությունում:
«Հուսով եմ` մենք շուտով կհասնենք օպտիմալ մարզավիճակի, սակայն չարժե անընդհատ համեմատվել նախկին «Բարսելոնայի» հետ: Լինելով ակումբի մարզիչը` կցանկանայի, որ մենք մոտենանք Գվարդիոլայի «Բարսելոնային»: Դա ֆուտբոլի պատմության լավագույն ակումբն էր: Սակայն մենք չենք կարող յուրաքանչյուր տարի լինել պատմության լավագույն ակումբը»,-Մարտինոյի խոսքերը մեջբերում է իսպանական մամուլը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում