ԱՄՆ-ի պետքարտուղար Քերրին խոստովանել է, որ ԱՄՆ-ի գաղտնալսումները շատ հեռուն են գնացել
ԱՄՆ
ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին առաջին անգամ պաշտոնապես հայտարարել է, որ լրտեսության ամերիկյան ծրագրի մասշտաբները չափն իրոք անցել են: Համապատասխան հայտարարությունը Քերրին արել է հոկտեմբերի 31-ին. տեղեկացնում է Agence France-Presse-ը:
«Այո, որոշ դեպքերում այդ ծրագիրը շատ հեռուն է գնացել»,-ասել է նա:
Միաժամանակ, Քերրին վստահեցրել է, որ լրտեսությունն անհրաժեշտ է եղել, և այդ գոծողության ընթացքում անմեղ մարդիկ չեն տուժել: Նա նաև նշել է, որ ԱՄՆ-ի հատուկ ծառայություններն այլևս չեն իրականացնում գաղտնալսումներ, որոնք այդպես վրդովեցրել են երկրի դաշնակիցներին, մասնավորապես` Գերմանիային:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)