«Չեմ կարող Երվանդի հետ խաղացած դերերը խաղալ այլ մարդու հետ». Իրինա Հարությունյան
Հասարակություն
Այսօր համացանցում տեղեկություն էր տարածվել, ըստ որի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասանուհի Իրինա Հարությունյանը թատրոնի տնօրինությանը ազատման դիմում է ներկայացրել: Այս հարցի շուրջ զրուցեցինք դերասանուհու հետ:
TESADASHT.am-ի թղթակցի հետ զրույցում Իրինա Հարությունյանը փաստեց լուրի իսկությունը:
«Որևէ մեկնաբանություն այս առումով տալ չեմ ցանկանում: Ես ազատվել եմ աշխատանքից, քանի որ չեմ կարող այն դերերը, որոնք խաղացել եմ Երվանդի հետ, խաղալ մեկ ուրիշ մարդու հետ»,- ասաց դերասանուհին: Նա ավելացրեց, որ այս քայլով չի ցանկանում նեղացնել այն մարդուն, ով կխաղա Երվանդի դերերը, սակայն չի էլ կարող մեկ այլ դերասանի տեսնել նրա կերպարներում:
«Մի քանի ամիս առաջ աշխատանքից նաև դուրս եկավ Յուրա Իգիթխանյանը: Պատկերացնում եք` իմ երկու ընկերները, գործընկերները, որոնց հետ տարիներ շարունակ կերպարներ ենք կերտել, հիմա թատրոնում չեն: Այ սա է իմ ազատման դիմումի պատճառը»,- նշեց Իրինա Հարությունյանը:
Շարունակությունը` սկզբնաղբյուր կայքում:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն