«Գործարքները` ՄՄ-ում, իսկ հաճույքները` ԵՄ-ում»
Հասարակություն
Հայաստանի Հանրապետությունը միշտ էլ կանգնած է եղել քաղաքական վեկտորի ընտրության առջև, իսկ այսօր հայտնվել է քաղաքական չկարգավորվող խաչմերուկում, որտեղից կարելի է ցանկացած ուղղությամբ շարժվել։
Դիտարկելով վերջին զարգացումները և մեր իշխավավորների վախվորած կծկտուր պատասխանները, գալիս ես այն եզրակաթյության, որ մեր իշխանության տարբեր թևերում գտնվորղ անձանց մտածելակերպը ունեցող մարդկանց պարագայում մեկ մարդու, անձի և անհատի մտածելակերպը լրիվ բավարար է։ Այնպես են մեկնաբանում կարծեք, թե բոլորը մեկ ընտանիքում են ծնվել մեծացել։
Լսում ես մեկնաբանությունները պարզապես ապշում ես, որ ինչպես կարելի է այդպես տրաֆարետային դատողությամբ քաղաքական գործչի դերակատարումով հանդես գալ։ Խորհրդային պետության մեջ այդպիսի մտածելակերպը բերեց երկրի կազմալուծմանը, իսկ այսօր շարունակում ենք դառը դասերը։
Հայաստանում չկա մի իշխանավոր կամ օլիգարխ, որ ցանկանա իր զավակը կրթություն ստանա Աստանայի համալսարանում, չկա մի իշխանավոր կամ օլիգարխ, որ իր ֆինանսական կապիտալը տեղադրած լինի Ղազախստանի բանկերում, չկա մի իշխանավոր կամ օլիգարխ, որ իր ամառային հանգիստը անցկացնի Բայկանուրում, իսկ ձմեռային հանգիստը Կարագանդայի հանքերի մոտ։
Վերջապես չկա մի իշխանավոր կամ օլիգարխ, որ ասի գնում եմ Աստանա կայֆ անեմ…։
Փոխարենը շատ իշխանավորներ և օլիգարխներ իրենց բիզնեսը կառուցել են և կառուցում են հատկապես Երևանից-ՄՄ գծի երկայնքով և լայնքով, քանզի գծի տերը ավագ եղբայրն է ի դեմս Ռուսաստանի։
Անրադառնալով ԵՄ-ի նկատմամբ մեր իշխանավորների և օլիգարխների վերաբերմունքին պետք է առանձնակի նշել, որ բոլորը ձգտում են, որ իրենց զավակները սովորեն Սորբոնում կամ երգեն Միլանում…։ Գերադասում են հանգստանալ Նիցայում և զվարճանալ Բենիլյուքսի երկրներում, ընտանիքին տեղափոխելով արևմտյան Եվրոպայի երկրներում մշտական բնակության։
Եվ այսպես շարունակ…։
Մնում է մտածել եթե կյանքը լավ է Եվրոպայում, իսկ փողը շատ է ՄՄ-ում, գուցե և հենց դրա համար մեր օլիգարխիան և իշխանավորները գերադասում են տնտեսական գործունեությունը պահել Ռուսաստանի հովանու ներքո՝ ինչպես ասում են աչքից հեռու, աչքացավից հեռու, իսկ տանեցիների բարեկեցությունը ապահովել բարձր մակարդակի վրա արևմտյան Եվրոպայի երկրներում։ Մեր իշխանավորը և օլիգարխը մի անգամ են աշխարհ եկել…։
ՀԱՄԿ-ի պատասխանատու քարտուղար՝ Գառնիկ Վաղարշակյան


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն