ՀՀ փոխվարչապետը և մարզպետները` ԱԻՆ-ում
Հասարակություն
Նոյեմբերի 1-ին ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը և մարզպետներն այցելեցին Արտակարգ իրավիճակների նախարարություն։
ԱԻ նախարարի ուղեկցությամբ հյուրերը շրջեցին Արտակարգ իրավիճակների նախարարությունում, այցելեցին հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչություն, ԱԻՆ պոլիկլինիկա, եղան ժամանակակից սարքավորումներով ու բարդագույն ծրագրերով հագեցած ճգնաժամային կառավարման կենտրոնում և մարդկանց հրատապ օգնություն ցուցաբերող 911 ծառայությունում։
ՀՀ փոխվարչապետին և մարզպետներին ներկայացվեց ԱԻՆ համակարգում հաշմանդամություն ունեցող անձանց ներգրավելու փորձը. այսօր ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում և 911 ծառայությունում աշխատում է 26 սայլակավոր հաշմանդամ։
ԱԻՆ խորհրդակցությունների դահլիճում նախարար Արմեն Երիցյանը շնորհակալություն հայտնեց փոխվարչապետին և մարզպետներին' ԱԻՆ այցելելու և նախարարության վերջին ձեռքբերումներին ծանոթանալու համար։
ՀՀ փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, ողջունելով ներկաներին, նշեց.
– Տպավորված ենք ձեր ձեռքբերումներով։ Իրոք, մի քանի տարվա ընթացքում կարողացել եք այնպիսի աշխատանքներ իրականացնել, որ այսօր հպարտությամբ կարող ենք ասել, որ ունենք ամբողջովին կայացած մի համակարգ, որը կոչվում է Արտակարգ իրավիճակների նախարարություն։ Շնորհակալություն այն համագործակցության համար, որն իրականացնում եք տարբեր տեղական ու մարզային կառույցների հետ։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն