Ես ամեն ինչից շատ հիանալի տեղյակ եմ. «Կրակեմ Հրաչը»` Սերժ Սարգսյանի անվտանգության աշխատակցի ծեծկռտուքի մասին
Հայկական Մամուլ
«Սպիտակ» մարզաառողջարանային համալիրում հոկտեմբերի 31-ին՝ ջրագնդակի առաջնության ժամանակ, Սերժ Սարգսյանի անվտանգության աշխատակիցներից Գագիկ Հովհաննիսյանը դաժանաբար ծեծի է ենթարկել մրցավար 58-ամյա Ռուբեն Եսայանին: Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց պետական պահպանության ծառայության պետ Հրաչյա Հարությունյանից (Կրակեմ Հրաչ) պարզել, թե իրականում ինչ է տեղի ունեցել:
Վերջինս թեեւ ասաց, որ տեղյակ է կատարվածից, սակայն հրաժարվեց մանրամասներ ներկայացնել. «Բայց ինչի՞ է ձեզ հետաքրքրում, հետաքննություն է կատարվում, հետաքննությունից հետո բոլոր նյութերին ծանոթացե՛ք, իմացե՛ք՝ ինչ է եղել, ոնց է պատահել, հիմա ես ոչինչ չեմ կարող ասել: Ես ամեն ինչից շատ հիանալի տեղյակ եմ, հետաքննությունից հետո ամեն ինչ կպարզվի»:
Մանրամասները` «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը