Ողբերգություն է տեղի ունեցել Հրազդանի «Միկա ցեմենտ» գործարանում. աշխատակիցը սրտի կաթվածից մահացել է
Հայկական Մամուլ
Նախօրեին ողբերգություն է տեղի ունեցել Հրազդանի «Միկա ցեմենտ» գործարանում: Տնօրինությունը հրաժարվել է վճարել իր աշխատակիցներից 49-ամյա Արմենի 5 ամսվա աշխատավարձը, որից հետո վերջինս հենց գործարանի մուտքի մոտ սրտի կաթվածից մահացել է: Հիշեցնենք, որ այս գործարանը պատկանում է ծնունդով բաքվեցի օլիգարխ Միխայիլ Բաղդասարովին:
«Միկա ցեմենտ»-ի տնօրեն Նաիրա Մարտիրոսյանը, պատճառաբանելով, թե գտնվում է Լեռնային Ղարաբաղում, հրաժարվել է «Ժողովուրդ»-ի հետ հեռախոսազրույցում մեկնաբանել կատարվածը: Իսկ գործարանի գլխավոր ինժեներ Ռազմիկ Ջոռուխյանը, թեեւ հաստատել է, որ Արմենը մահացել է գործարանի մուտքի մոտ, սակայն նշել է, թե կատարվածը որեւէ կապ չունի աշխատավարձի հետ:
Մանրամասները' «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը