Արդեն մի քանի օր է Զարուհի Փոստանջյանին ոստիկանության աշխատակիցները չեն ուղղեկցում
Հայկական Մամուլ
«Հայկական ժամանակ» օրաթերթի փոխանցմամբ, արդեն մի քանի օր է, ինչ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանին ոստիկանության աշխատակիցները չեն ուղղեկցում: Թե ինչն է պատճառը՝ ոստիկանությունից չեն պատասխանել:
Իր անվտանգությունն ապահովելու նկատառումներով պատգամավորը ոստիկանությանը դիմել էր ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար, «Սյունյաց արծիվներ» հ/կ նախագահ, ՀՀԿ-ական Խաչիկ Ասրյանի՝ Փոստանջյանին խարույկի վրա վառելու մասին հրապարակային հայտարարությունից հետո: Մի կարճ ժամանակ ոստիկաններն ուղեկցել են պատգամավորին, իսկ հետո դադարեցրել:
Մանրամասները՝ «Հայկական ժամանակ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը