Ես քարը քարին դնողների կողմնակիցն եմ. Վլադիմիր Գասպարյանը` «Փակ շուկայի» խնդրի մասին
Հայկական Մամուլ
Նախօրեին երեկոյան «Հայկական ժամանակ» օրաթերթի թղթակիցը «Փակ շուկայի» մոտ նկատել է, որ ՀՀ ոստիկանապետ Վովա Գասպարյանը զրուցում է սուպերմարկետի աշխատակիցների հետ: Սակայն նրան ուղեկցող 9 անձանցից 2-ը մոտեցել են և խոչընդոտել լուսանկարելուն:
Թերթի թղթակիցը հարց է ուղղել ոստիկանապետին, թե ինչպես է վերաբերվում «Փակ շուկայի» խնդրին: «Ես շուկայական հարաբերությունների մեջ չեմ մտնում»,- ասել է ոստիկանապետը: Սակայն կարճ զրույցից հետո այնուամենայնիվ մտել է «շուկայական հարաբերությունների» մեջ: Անդրադառնալով ակցիաներին՝ Գասպարյանն ասել է. «Աղմուկի տեխնոլոգիա եմ տեսնում: Ունենք մշակութային տաճարներ, ու հենց էդ աղմկողներն ամեն գնալուց պատի վրա իրենց անուն-ազգանուններն են գրում: Ես քարը քարին դնողների կողմնակիցն եմ»:
Մանրամասները՝ «Հայկական ժամանակ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը