Սերժ Սարգսյանն օրերս հեռախոսազրույց է ունեցել Գագիկ Ծառուկյանի հետ
Հայկական Մամուլ
«Հրապարակ»-ի տեղեկություններով Սերժ Սարգսյանն օրերս հեռախոսազրույց է ունեցել Դուբայում գտնվող Գագիկ Ծառուկյանի հետ՝ ՀԱՕԿ-ի հայտարարության, արդարադատության նախարարության հայտարարությանը կոշտ արձագանքելու, Վոլեյբոլի ֆեդերացիան չճանաչելու, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի մասնակցությունը մեծագույն խախտում համարելու և այլ հարցերի մասին: Ի դեպ, ՀԱՕԿ-ի հայտարարությունը հուժկու պաթոսով իր ֆեյսբուքյան էջում հրապարակած Հրաչյա Ռոստոմյանը, սպորտի նախարար եղած ժամանակ, համաժամանակյա եղել է նաև ՀԱՕԿ քարտուղարը, ինչն անթույլատրելի է:
Ինչ վերաբերում է ՀԱՕԿ-ի մտադրությանը՝ հետ կանչել որոշումը, հակառակ դեպքում ստեղծել վոլեյբոլի երկրորդ ֆեդերացիա, իշխանական թևն այն համարել է «ուղեղային մորմոք, ֆիկցիա». «Ո՞վ պետք է այդ դեպքում ճանաչի նրանց հետկանչը կամ նոր ֆեդերացիան՝ արդարադատության նախարարությո՞ւնը, որն իր վերդիկտն արդեն իսկ կայացրել է»:
Մանրամասները՝ կարդացեք «Հրապարակ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը