Ռուբինյան․ «Իրական Հայաստանը պետք է դառնա մեր ազգային ներուժի համախմբման կենտրոնը» Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալ Շվեդիան երկարաձգել է սահմանային հսկողությունը՝ մատնանշելով Ռուսաստանի Դաշնությունից բխող սպառնալիքը ՀՀ-ի տարածքով իրենց հարցերն են լուծում, իսկ Հայաստանը մնում է մի կողմում․ Աբրահամյան Ռուսաստանն ու Իրանը համաձայնագիր են ստորագրել Ռեշտ-Աստարա երկաթուղու կառուցման հաջորդ փուլի համար Գագիկ Բեգլարյանի կալանքը 2 ամսով երկարացվել է Իրանը ներգրավված է Ալբանիայում տեղի ունեցող բողոքի ցույցերի կազմակերպման մեջ․ Էդի Ռամա ԱՄՆ Սահմանադրությունը նախագահին թույլ է տալիս քաղաքականություն սահմանել ՝ անկախ Կոնգրեսից. Մերց Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է ՌԴ ԱԳՆ «Փոխգործակցության համար» կրծքանշանով Պարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ Փողոց դուրս գալու հարց չի քննարկվել․ Սուրենյանցը բացահայտել է ընդդիմության փակ հավաքի մանրամասները Մելանյա Թրամփը Սպիտակ տանը հանդիպում է Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հետ 

Վրաստանն ընտրեց իր նախագահին. ՀՔԱ Վանաձորի գրասենյակ

Հայաստան

«2013 թ. հոկտեմբերի 27-ին Վրաստանում անցկացվեցին հերթական նախագահական ընտրությունները, որի ընթացքում Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ կարճաժամկետ դիտորդություն իրականացրեցին ՀՔԱ Վանաձորի գրասենյակի երկու աշխատակիցներ՝ Վարդինե Գրիգորյանը և Սյուզաննա Սողոմոնյանը: Դիտորդական առաքելությունը համակարգվում էր վրացական Արդար ընտրությունների և ժողովրդավարության միջազգային ընկերակցության (ISFED) կողմից, որի հետ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը համագործակցում է Ժողովրդավարական ընտրությունների եվրոպական պլատֆորմի շրջանակներում: Դիտորդական առաքելությանը սույն ծրագրի շրջանակներում մասնակցում էին նաև ադրբեջանական Ընտրությունների մշտադիտարկում և ժողովրդավարության ուսումնասիրություն ՀԿ-ի երկու ներկայացուցիչ:

Քվեարկության օրը կարճաժամկետ դիտորդության իրականացման ընթացքում ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աշխատակիցները այցելել են 9 տեղամաս, որտեղ արձանագրել են հիմնականում առանց խախտումների, բնականոն աշխատանք, երկու տեղամասում գրանցել են խախտումներ, որոնց մասին տեղեկացրել են հանձնաժողովի նախագահին և սխալներն անմիջապես ուղղվել են. մեկ դեպքում ընտրացուցակի համարները կիսատ էին գրած գրանցման սեղանների վրա, մյուս դեպքում հանձնաժողովի անդամներից մեկը թանաքով նշում չէր կատարում քվեարկողների ձեռքին, դա ևս կարգավորվել է: Բոլոր տեղամասերում դիտորդներն արձանագրել են, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից ստացված քվեաթերթիկների թիվը պակաս է հիմնական ցուցակում առկա անձանց թվից:

Հանձնաժողովների նախագահները հայտնել են, որ ցուցակների ճշտումից հետո առանձնացվել են մշտապես Վրաստանից դուրս գտնվող քաղաքացիները, որոնց հաշվարկով քվեաթերթիկ չի տրամադրվել տեղամասային ընտրական հանձնաժողովներին: Թեև այդ քաղաքացիների անունները հատուկ նշումով ընդգրկված են եղել հիմնական ցուցակներում, սակայն տեղամասերում փակցված է եղել նաև բացակա քաղաքացիների հիմնական ցուցակից առանձնացված ցուցակը:

Քվեարկության օրվա հենց սկզբից կազմակերպության ներկայացուցիչները տեղամասերում հանդիպել են եվրոպական և ամերիկյան տարբեր կառույցների դիտորդների, որոնց մի մասը դիտարկումներ է իրականացրել նաև նախընտրական քարոզչության ընթացքում: Ըստ նախատեսված օրակարգի դիտորդները կեսօրին այցելել են ԱՄՆ-ի Ազգային ժողովրդավարական ինստիտուտի (NDI) զանգերի կենտրոն, որտեղ ծանոթացել են նրանց կողմից իրականացվող դիտորդական առաքելության ձևաչափին և մինչ այդ պահը գրանցված մտահոգություններին և խնդիրներին, որոնք հիմանականում վերաբերում էին որոշ տեղամասերում միևնույն կուսակցությունների ու թեկնածուների մի քանի ներկայացուցիչների առկայությանը: ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ներակյացուցիչը հայտնել է, որ տեղամասերից մեկում հանդիպել են Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) դիտորդների և հարցրել, թե ինչով է պայմանավորված այն հանգամանքը, որ ՀՀ ընտրությունները հիմնականում դիտարկվում են եվրոպական կառույցների կողմից, իսկ Վրաստանում ներկա են ամերիկյան երկու ազդեցիկ կառույցների ներկայացուցիչներ: Ի պատասխան՝ առաքելության ղեկավարը նշել է, որ ամենապարզ պատասխանը կլիներ, որ այս առաքելության համար իրենց ֆինանսավորում տրամադրվել է, մինչդեռ ոչ Հայաստանում, ոչ Ադրբեջանում դիտորդություն իրականացնելու համար չի տրվել: Սակայն ֆինանսավորման առկայությունը պայմանավորված է նրանով, որ թեև իրենք ինչպես Հայաստանում, այնպես էլ Ադրբեջանում հետևում են իրադարձություններին, սակայն եթե դիտորդական առաքելություն իրականացնելու թույլտվության համար դիմեին Ադրբեջանի իշխանություններին, ապա անպատճառ կմերժվեին, քանի որ օբյեկտիվ էին լինելու, իսկ Հայաստանում դիտորդություն չէին իրականացնի, որովհետև չեն սիրում խոսել, երբ իրենց ասելիքը տեղ չի հասնում:

Առաքելության ղեկավարը նշեց, որ գնում են այն երկրներ, որոնք կամք ունեն ժողովրդավար դառնալու և որտեղ կառավարությունը պատրաստակամություն է հայտնում աշխատելու: Վրաստանը գնում է ժողովրդավարության ճանապարհով, իսկ Հայաստանի Մաքսային միության միանալու որոշմամբ բոլորը ցնցված են և կարծում են, որ այնտեղ անելիք չունեն:

Քվեարկության օրվա ընթացքում դիտորդներն այցելել են նաև Վրաստանի երիտասարդ իրավաբանների ընկերակցություն (GYLA): Կազմակերպության նախագահը ծանոթացրել է իրենց գործունեությանը, դիտորդական առաքելության նպատակներին՝ նշելով, որ իրենք մյուս գործընկեր կազմակերպությունների կողմից իրականացվող արդյունքների զուգահեռ հաշվարկին չեն մասնակցում, քանի որ իրենց հետաքրքրում են միայն ընթացակարգային խախտումները, այլ ոչ թե արդյունքները և իրենք զբաղվում են միայն օրենսդրության խախտման դեպքերով: Կազմակերպության ղեկավարը նաև ներկայացրել է կազմակերպության կազմավորման պատմությունը և կարգը, որը բավականին հետաքրքրական է մշտապես երիտասարդ ու խոստումնալից իրավաբանների ներգրավմամբ (կազմակերպության կողմից դիտորդական առաքելություն իրականացնող 400 անձանց 90%-ից ավելին իրավաբաններ էին), որոնք հետագայում շարունակում են ակտիվորեն ներգրավված լինել հասարակական և քաղաքական կյանքում:

Դիտորդներն այցելել են նաև Թրանսփարենսի ինթերնեշնլի Վրաստանի գրասենյակ, որտեղ նրանց ներկայացրել են, դիտորդական առաքելության արդյունքները: Ի պատասխան նախընտրական քարոզչության ընթացքում դիտորդության վերաբերյալ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ներկայացուցչի հարցին՝ կազմակերպության ներկայացուցիչը նշել է, որ արձանագրվել են վարչական ռեսուրսների չարաշահման մի քանի դեպքեր տարբեր շրջաններում Վրացական երազանքի և Միացյալ ազգային շարժման համախոհների կողմից, սակայն կա համընդհանուր ընկալում և վստահություն, որ այս խախտումները համակարգային բնույթ չեն կրում և թելադրված չեն իշխող ուժերի կողմից, դրանք հիմնականում օրենքի չիմացության կամ անիրազեկության արդյունք են:

Ընդհանուր առմամբ հասարակության մեջ առկա է եղել վստահություն, որ ընտրության արդյունքներն արտացոլելու են քվեարկության արդյունքները և Վրաստանի քաղաքացիների կամքը»:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ֆրանսիայում, բացառությամբ Փարիզի, բողոքի ակցիայի մասնակիցների թիվը հասել է 270,000-իՌուբինյան․ «Իրական Հայաստանը պետք է դառնա մեր ազգային ներուժի համախմբման կենտրոնը»Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալՇվեդիան երկարաձգել է սահմանային հսկողությունը՝ մատնանշելով Ռուսաստանի Դաշնությունից բխող սպառնալիքըՀՀ-ի տարածքով իրենց հարցերն են լուծում, իսկ Հայաստանը մնում է մի կողմում․ ԱբրահամյանՌուսաստանն ու Իրանը համաձայնագիր են ստորագրել Ռեշտ-Աստարա երկաթուղու կառուցման հաջորդ փուլի համարԳագիկ Բեգլարյանի կալանքը 2 ամսով երկարացվել էԻրանը ներգրավված է Ալբանիայում տեղի ունեցող բողոքի ցույցերի կազմակերպման մեջ․ Էդի ՌամաԱՄՆ Սահմանադրությունը նախագահին թույլ է տալիս քաղաքականություն սահմանել ՝ անկախ Կոնգրեսից. ՄերցԳուրգեն Արսենյանը պարգևատրվել է ՌԴ ԱԳՆ «Փոխգործակցության համար» կրծքանշանովՊարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներՓողոց դուրս գալու հարց չի քննարկվել․ Սուրենյանցը բացահայտել է ընդդիմության փակ հավաքի մանրամասներըՄելանյա Թրամփը Սպիտակ տանը հանդիպում է Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հետԱկադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումըՄիասին կարող ենք փակել Փաշինյանի առաջ բացված պատուհանը և թույլ չտալ հասնել իր նպատակներին․ ԱշոտյանՈչ ոք Հայաստանին ՀԱՊԿ-ում բռնի կերպով չի պահի. ԶախարովաՀայաստանի հավաքականը ծանր կորուստ ունի Ազգերի լիգայի վճռորոշ խաղերից առաջԻրանը հրապարակել է Ադրբեջանի ՀՕՊ քարտեզը․ ընդդիմության դեմ՝ իրավապահներով, Սահմանադրության՝ իր գծովՈչ թե թմրանյութ, այլ ալկոհոլ․ ՆԳՆ պարզաբանումը՝ կոնֆետ հյուրասիրելու վերաբերյալԱնդրադարձ է կատարվել Մեքսիկայում Թումո կենտրոն հիմնելու հնարավորությանըԻշխանության բռնաճնշnւմների շրջանակներում այսօր 3 ապօրինի որոշում է կայացվել. ԱբրահամյանԵվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրաՀայերը ևս մեկ քայլով մոտեցել են առանց վիզայի Եվրամիություն ճամփորդելուն. Մարթա ԿոսՀովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան է բացահայտվել․ կան ձերբակալվածներՀիշեցում․ նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ էԿապահովվի կարկտահարության հետևանքով պատճառված վնասների մասնակի մեղմման պետական աջակցության տրամադրումը Տորնադո, պայթյուններ, ավիավթար ու բախումներ․ աշխարհի ամենաթեժ կադրերը«ԴԱՎՄԱՐԿ» լցակայանը կտուգանվի Դատախազական ներգործության արդյունքում՝ Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը «Արևմտյան միլիարդները ծախսվում են մարդկանց ահաբեկելու համար». ԶախարովաԱրաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են ինքնաշեն 4 nրսածուղակ. ԲԸՏՄ Շաքիի դեպքերի քննարկման համար ԱԺ-ում փակ հանդիպում է մեկնարկել․ Դեմոկրատները կսահմանափակեն Թրամփին (տեսանյութ) Վիլեն Գաբրիելյանը մանրամասներ է հայտնել Շաքիի դեպքի հետ կապված փակ հանդիպումից Էյֆելյան աշտարակը փակվել է2026 թվականին Հայաստանում մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն կհասնի 10000 դոլարի․ Պապոյան ՔՊ-ն ուզում է գլխшտել խմբակցություններին, որ անցկացնի իր Սահմանադրական օրինագիծը. Սերժ Սարգսյան ԱՄՆ-ն է որոշել հարվածել Իրանին, Իսրայելը միայն աջակցել է․ ՄԱԿ-ում Իսրայելի ներկայացուցիչԳեղարքունիքում հղի կնոջ ողբերգական մահվան գործով ամուսինը կալանավորվել է 115 միլիոն տարվա գաղտնիքը բացահայտվել է․ դինոզավրի ոսկորներում արյան բջիջներ են հայտնաբերելՄարսի վրա հայտնաբերվել են մարդու առողջության համար վտանգավոր մանր փոշու մասնիկներՀայաստանը շահագրգռված է TRIPP-ով․ Միրզոյանը ներկայացրել է հեռանկարները Քրոջը, մորը չէր հիշում․ ով է կոնֆետ տվել 11-ամյա երեխային. մայրը մանրամասներ է պատմում անգիտակից վիճակից (տեսանյութ)Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ Ֆրանսիայում կանխվել է արյան պաշարների ոչնչացմանն ուղղված կիբերհարձակումըԽոր Վիրապի «Նոյի այգու» դիմաց բшխվել են «Nissan Rogue»-ը և «ԳԱԶ 3110»-ը․ կա վիրավnր Անանասով պիցցայի պատճառով խոհարարն ազատվել է աշխատանքից, իսկ ռեստորանը փակվել էԵվրոպական ավիաընկերություններին ահաբեկում են կեղծ ռումբի ահազանգերով․ BloombergՈւշիի ոլորաններում 9 մարդու կյանք խլած վթարից մահացածներից մեկը բռնցքամարտի Եվրոպայի չեմպիոն 22–ամյա Էրիկ Մխոյանն է Թրամփի շրջապատում Իրանի դեմ պատերազմի ձախողումը փորձում են բարդել Պենտագոնի ղեկավարի վրաՌուսաստանը Իրանին կմատակարարի ժամանակակից ուղղաթիռային հրթիռային համակարգեր
Ամենադիտված