Միայն ծաղրածուները կարող են ասել, որ «Բարսելոնան» վատ է խաղում. Ռոսել
Սպորտ
Կատալոնական «Բարսելոնայի» նախագահ Սանդրո Ռոսելը հայտարարել է, որ իրեն դուր է գալիս այն խաղը, որը ցուցադրում է թիմը վերջին խաղերում:
«Միայն ծաղրածուները կարող են ասել, որ «Բարսելոնան» վատ է խաղում: Բոլոր ֆուտբոլիստները ձգտում են ցուցադրել լավ ֆուտբոլ: Մենք չպետք է մերժենք քննադատությունը, սակայն թիմը հիանալի ֆուտբոլ է ցուցադրում»,–Ռոսելի խոսքերը մեջբեում է Marca-ն:
Հիշեցնենք, որ Իսպանիայի առաջնության 11-րդ տուրում «Բարսելոնան» սեփական հարկի տակ նվազագույն հաշվով առավելության հասավ «Էսպանյոլի» նկատմամբ:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում