Հիանալի հանդիպում էր. Կլոպ
Սպորտ
Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը գոհ է մնացել Բունդեսլիգայի 11-րդ տուրում իր թիմի ցուցադրած խաղից:
Հիշեցնենք, որ դորտմունդցիները «Շտուտգարտին» հաղթեցին 6:1 հաշվով:
«Հիանալի հանդիպում էր: Այն բանից առաջ, երբ մրցակիցը բացեց հաշիվը, մենք պետք է հաղթելիս լինեինք երկու գոլի առավելությամբ: Սակայն թիմին պակասում էր դիպուկությունը: Հաշիվը հավասարեցնելուց հետո ամեն ինչ կարգավորվեց: Սկզբում իմ խաղացողներին չէր բավարարում կենտրոնացումը, սակայն հետո նրանք ամբողջությամբ վերահսկում էին խաղը»,-Կլոպի խոսքերը մեջբերում է գերմանական մամուլը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում