3 գոլ հեղինակելը և 6:1 հաշվով հաղթելը ֆանտաստիկ է. Լևանդովսկի
Սպորտ
Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին Գերմանիայի առաջնության շրջանակներում «Շտուտգարտի» հետ հանդիպմանը (6:1) հեթ-տրիկի հեղինակ դառնալուց հետո նշել է.
«3 գոլ հեղինակելը և 6:1 հաշվով հաղթանակ տանելը պարզապես ֆանտաստիկ է: Ես անհրաժեշտ քանակությամբ գոլ չեմ խփել հոկտեմբերին, այդ պատճառով էլ այսօր հեղինակեցի երեքը: Հաջորդիվ հերթի մեջ է «Արսենալը», նրանց հետ մենք խաղալու ենք տանը և ցանկանում ենք հաղթել: Առհասարակ, մենք ցանկանում ենք հաղթել այնքան խաղ, որքան հնարավոր է»,-Լևանդովսկու խոսքերը մեջբերում է Sportsmole.co.uk-ը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում