Ամերիկացին վարձատրություն է պահանջում Ալ Քաիդայի առաջնորդ Բեն Լադենի տեղը հայտնելու համար
ԱՄՆ
ԱՄՆ-ի Միչիգան նահանգում բնակվող մի գործարար հայտարարել է, որ ԱՄՆ-ի իշխանություններին է փոխանցել Ուսամա բեն Լադենի գտնվելու մասին տեղեկություններ՝ դեռևս նրան սպանելուց մի քանի տարի առաջ, և դրա դիմաց վարձատրություն է պահանջում 25 մլն դոլարի չափով, գրում է Associated Press-ը`հղում կատարելով գործարարի փաստաբանների նամակին:
Loevy & Loevy իրավաբանական ընկրերության կողմից ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոյին հղված նամակում ասված է, որ գործարար Թոմ Լին տեղեկություններ է ստացել այն մասին, որ Բեն Լադենը թաքնվում է Պակիստանի Աբասաբադ քաղաքում, այլ ոչ թե Աֆղանստանում: Նա Ալ Քաիդայի ղեկավարի գտնվելու վայրի մասին տեղեկությունները իշխանություններին հաղորդել էր դեռևս 2003-ին, նշված է այդ նամակում:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)