Ադրբեջանա-ռուսական հարաբերություններում դադարի փուլ է. Վլասով
Ադրբեջան
Ադրբեջանում կայացած նախագահական ընտրություններից հետո ռուս-ադրբեջնական հարաբերություններում դադարի ժամանակաշրջան է վրա հասել, կարծում է «Հյուսիս-Հարավ» քաղաքագիտական կենտրոնի տնօրեն Ալեքսեյ Վլասովը, մեջբերում է Новости-Азербайджан-ը:
Նրա խոսքերով` ներկայումս Բաքուն և Մոսկվան սահմանում են համագործակցության և տարբեր ոլորտներում երկկողմ հարաբերությունների զարգացման օպտիմալ ձևաչափը:
Անդրադառնալով Մաքսային միությանը Ադրբեջանի անդամակցության հարցին` Վլասովը նշել է, որ այդ թեման իրոք քննարկվում է և նման բան հնարավոր է:
«Սակայն ես երբեև չեմ լսել, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կամ Կրեմլի մի շարք այլ պաշտոնական դեմքեր քննարկեն այդ գործընթացի ակտիվացումը, քանի որ այս փուլում Ռուսաստանի հիմնական նախաձեռնությունը ՄՄ-ում ուղղված է դեպի միջինասիական պետությունները, ուստի այդ հարցում Ադրբեջանի վրա ոչ մի ճնշում չի գործադրվում»:
Անդրադառնալով Ռուսաստանում վերջերս ադրբեջանցի ներգաղթյալների հետ առաջացած տհաճ իրավիճակներին` քաղաքագետը նշել է, որ դրանք ռուս-ադրբեջանական հարաբերությունների վրա ոչ մի կերպ չեն կարող անդրադառնալ:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն