«Կուբանի» դարպասը գրավելու դեպքում այնպիսի տոն կսարքեմ, որը Կրասնոդարի մարզադաշտը դեռևս չի տեսել. Պիզելի
Սպորտ
«Կրասնոդարի» կիսապաշտպան Մարկոս Պիզելին հայտարարել է, որ եթե իրեն հաջողվի գոլ հեղինակել կրասնոդարյան դերբիում, ապա ինքը անպայման կտոնի գոլը, չնայած որ նախկինում հանդես է եկել «Կուբանում»:
«Նման խաղերը շատ յուրահատուկ են: Երկու կողմերն էլ երազում են հաղթանակի մասին՝ և ակումբների նախագահները, և մարզիչները, և երկրպագուները և, իհարկե, ֆուտբոլիստները: Դերբիում ոչ մեկին պետք չէ ոչ ոքի արդյունքը և մրցաշարային աղյուսակում թիմերի տեղերը այստեղ նշանակություն չունեն: Այդ պատճառով էլ միշտ դաշտ ես դուրս գալիս պայքարին առավելագույնս պատրաստ: Շատ եմ հարգում «Կուբանը» և նրա երկրպագուներին, այդ թիմում շատ ընկերներ ունեմ: Սակայն եթե ինձ հաջողվի գոլ խփել՝ այնպիսի տոն կսարքեմ, որը Կրասնոդարի մարզադաշտը դեռևս չի տեսել: Չէ՞ որ սա դերբի է: Սակայն նախ պետք է ընդգրվել մեկնարկային կազմում, ապա նաև գոլ հեղինակել»,- Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է «Կրասնոդարի» պաշտոնական կայքը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում