Բարեխիղճ տնտեսվարողները մասնակցում են մայրաքաղաքի բարեկարգմանը
ԱՐԽԻՎ
Երևանում, եղանակով պայմաններից ելնելով, աշնանային ծառատունկի նպաստավոր ժամկետ է որոշված նոյեմբերի 1-20-ը. այս ընթացքում մայրաքաղաքում շուրջ 20.000 ծառ է տնկվելու։
Տարեկան ծառատունկից բացի, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի առաջարկով, տնտեսվարողները, պարտադիր բարեկարգման կարգի սահմաններում, իրենց աշխատանքային գրասենյակների, գործունեության օբյեկտների հարակից տարածքներում նվազագույնը մեկական մշտադալար են տնկելու։ Մշտադալարների տունկը արդեն մեկնարկել է Երևանի բոլոր վարչական շրջանում։ Արաբկիր վարչական շրջանում, օրինակ, վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանի խոսքով, արդեն 50 տնտեսվարողներ արձագանքել են քաղաքապետի առաջարկին։
«Ի ուրախություն մեզ՝ տնտեսվարողներից շատերը մեկից ավելի մշտադալար ծառ կամ թուփ են տնկում։ Նման արձագանքից երևում է, որ պարտադիր բարեկարգումը նրանց համար ևս ցանկալի պայման է»,- նշել է Հրայր Անտոնյանը։
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)