ԵՊՀ-ի ուսանողը «Նիվա»-ով բախվել է «Դերժավա» ընկերության տնօրեններից մեկի «BMW»-ին (լուսանկարներ)
Արտակարգ Պատահար
Երեկ՝ նոյեմբերի 1-ին, Երևանում տեղի է ունեցել ավտովթար: Ժամը 23:00-ի սահմաններում Երևան քաղաքի Աղբյուր Սերոբ փողոցի բնակիչ՝ 20-ամյա Արման Անդրեասյանն իր կողմից վարած Վազ 21213 մակնիշի 27 TՏ 777 համարանիշի ավտոմեքենայով Սարալանջի փողոցում թիվ 68 էլ.սյան դիմաց դուրս է եել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել Երևան քաղաքի Ավետիսյան փողոցի բնակիչ՝ 32-ամյա Արման Աբրահամյանի վարած BMW մակնիշի 33 ՍԼ 707 համարանիշի ավտոմեքենային:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Նիվա»-ի վարորդ Ա. Անդրեասյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոն, իսկ այնտեղից էլ՝ Նաիրի բժշկական կենտրոն:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Ա. Անդրեասյանը սովորում է Երևանի Պետական համալսարանի 4-րդ կուրսում, իսկ Ա. Աբրահամյանը, ըստ տեղեկությունների՝ աշխատում է «Դերժավա» ընկերությունում՝ որպես տնօրեն:
Մանրամասները` այստեղ:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն