Իվանիշվիլին ներկայացրել է Վրաստանի նոր վարչապետ` ներքին գործերի նախարար Գարիբաշվիլին
Վրաստան
Վրաստանի Ներքին գործերի նախարար 31-ամյա Իրակլի Գարիբաշվիլին նշանակվել է վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի փոխանորդ, ինչը վրացական հանրության համար նորություն չէր, քանի որ վերջին ամիսների ընթացքում նրա անունը շրջանառվում էր այդ պաշտոնի հավանական թեկնածուների ցուցակում:
Իվանիշվիլին Գարիբաշվիլիին վարչապետի թեկնածուի պաշտոնում առաջադրելու մասին հայտարարել է այսօր՝ «Վրացական երազանք» կուսակցության քաղաքական խորհրդի նիստից հետո:
2012թ. հոկտեմբերին Վրաստանի խորհրդարանական ընտրություններում «Վրացական երազանք»-ի տարած հաղթանակից հետո նա նշանակվել էր Ներքին գործերի նախարարի պաշտոնում:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն