Ալեգրին չի մահացել, և նրա պաշտոնանկությունը մոտ չէ. Գատուզո
Սպորտ
«Միլանի» նախկին կիսապաշտպան Ջենարո Գատուզոն խոսել է իր նախկին թիմի խնդիրների մասին:
«Եթե Ալեգրիի աթոռը ճոճվի, ապա ակումբի ղեկավարությունն ամեն ինչ կանի իրավիճակը կարգավորելու համար: Նա դեռևս չի մահացել. այդ պատճառով էլ չեմ կարող ասել, որ նրա պաշտոնանկությունը մոտ է:
Կական այլևս այն խաղացողը չէ, որը եղել է 2007-ին, սակայն նա շարունակում է բոլորի համար օրինակ լինել: Ինչ վերաբերում է Բալոտելլիին, ապա նրան պետք է ուշադրության կենտրոնում պահել: Նա իրեն վնասում է իր թվիթերով: Սա խնդիի է ոչ միայն Բալոտելլիի, այլև ֆուտբոլիստների մի ամբողջ սերնդի համար»,–Գատուզոյի խոսքերը մեջբերում է Football Italia-ն:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում