«Արարատն» ու «Շիրակը» հաղթանակ տոնեցին
Սպորտ
Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 11-րդ տուրում այսօր տեղի ունեցավ երկու հանդիպում. «Գանձասարը» խաղաց «Արարատի» հետ, «Շիրակը»՝ «Ուլիսի»:
«Գանձասար»-«Արարատ» հանդիպումն ավարտվեց Կապանի թիմի պարտությամբ՝ նվազագույն 1:0 հաշվով: Հանդիպման միակ գոլը 68-րդ րոպեին հեղինակեց Վահե Մարտիրոսյանը:
Հաղթանակ տոնեց նաև «Շիրակը», վերջինս 2:1 հաշվով առավելության հասավ «Ուլիսի» նկատմամբ: Դուբլի հեղինակ դարձավ Դամ Դիոպը (53, 60), իսկ 87-րդ րոպեին փոխարինման դուրս եկած Օրբելի Համբարձումյանը կրճատեց հաշվի տարբերությունը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում