Դիլիջանում այրվել է խանութ-կրպակ
Արտակարգ Պատահար
Նոյեմբերի 2-ին` ժամը 18.06-ին, ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Ուսանողական փողոցում այրվում է կրպակ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ուսանողական փողոցի թիվ 8/1 շենքի մոտակայքում գտնվող խանութ-կրպակում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18.45-ին, մարվել՝ 19.00-ին: Այրվել է Ք.Թ.-ին պատկանող խանութ-կրպակն ամբողջությամբ՝ 18 քմ մակերեսով:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն