Ֆուտբոլիստների ընտրության հարցում սխալվեցի 11 անգամ. Մոուրինյու
Սպորտ
Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն Անգլիայի առաջնության շրջանակներում «Նյուքասլից» կրած պարտությունից հետո նշել է.
«Ես 11 սխալ եմ թույլ տվել: Երբ տեսնում եմ թիմիս նման ծանր խաղը, հստակ հասկանում եմ, որ պետք է ընտրեի 11 բոլորովին այլ ֆուտբոլիստ: Բնականաբար, չափազանցնում եմ, չնայած մի քանի ֆուտբոլիստ լավ խաղաց: Հանդիպումից հետո զգում եմ, որ սխալվել եմ 11 անգամ: Մենք արժանիորեն պարտվեցինք: Հնարավոր է` դաշտի տերերը հաղթանակի համար չէին խաղում, սակայն այն, որ արժանի պարտություն կրեցինք, կասկած չկա»,-Մոուրինյուի խոսքերը մեջբերում է անգլիական մամուլը:
Նշենք, որ հանդիպմանը պորտուգալացի մասնագետի թիմը պարտվեց 2:0 հաշվով:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում