ՃՏՊ Երևանում. բախվել են 2 Mercedes և Daewoo-ն. կան տուժածներ
Արտակարգ Պատահար
Նոյեմբերի 2-ին` ժամը 22.31-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարալանջի խճուղում «Բելաջիո» ռեստորանային համալիրի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ ԱԻԱԽ-ն:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են Ս. Աթոյանի վարած «Մերսեդես E280» մակնիշի 01UO932 պետհամարանիշի, Ա. Հակոբյանի վարած «Մերսեդես» մակնիշի 35DS830 պետհամարանիշի և Վ.Ալավերդյանի վարած «Դեյվու» մակնիշի L0832 պետհամարանիշի ավտոմեքենաները:
ՃՏՊ-ի հետևանքով «Դեյվու» մակնիշի ավտոմեքենայի վարորդ` 1968թ. ծնված Վ. Ա.-ը և «Մերսեդես» մակնիշի 35DS830 պ/հ ավտոմեքենայի ուղևոր` 2001թ. ծնված Մ. Հ.-ն տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են թիվ 1 համալսարանական կլինիկական հիվանդանոց:
Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
Դեպքի վայրում է գտնվել ՃԿԿ պետ - ՕԿՎ պետի տեղակալ փ/ծ գնդապետ Հ.Խանգելդյանը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն