«Բորուսիա» եմ եկել խաղալու, այլ ոչ թե պահեստայինների նստարանին նստելու. Մխիթարյան
Սպորտ
Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիկ Մխիթարյանը հայտարարել է, որ դորտմունդյան թիմ տեղափոխվելու հարցում գումարը նշանակություն չի ունեցել. տեղեկացնում է գերմանական մամուլը:
«Կարիերաս շարունակելու շատ տարբերակներ եմ ունեցել: Սակայն ես որոշում կայացրի հօգուտ «Բորուսիայի», քանի որ ինձ դուր է գալիս այդ թիմի խաղաոճը: «Բորուսիան» ոչ միայն հիանալի խաղ է ցուցադրում, այլև համապատասխանում է ինձ: Ինչ վերաբերվում է փողին, ապա դա կարևոր չէ ֆուտբոլում: Ես ապրում եմ այս խաղով և եթե լավ խաղամ, ամեն դեպքում գումարի հետ կապված խնդիր չեմ ունենա: «Բորուսիա» եմ եկել խաղալու, այլ ոչ թե պահեստայինների նստարանին նստելու համար»,-նշել է Մխիթարյանը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում